Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանցկացնենք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ։
«Կգնանք, մեր ժողովրդին կբացատրենք, կհամոզենք, կխոսենք նորից»,- նշել է վարչապետը:
Իշխանությունները հայտարարել էին, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացնեն ընտրություններից հետո: Նախագիծը նախ խորհրդարանում պետք է հաստատվի, որի համար պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ:






































