Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունն ուրբաթ օրը՝ մարտի 20-ին, հայտարարել է ավելի քան 100 մարդու ձերբակալման մասին՝ պատերազմի ընթացքում «ապակողմնորոշիչ» տեղեկություններ նկարահանելու և տարածելու համար, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով ԱՄԷ ոստիկանությանը։
Ըստ ԱՄԷ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ այս քայլը Պարսից ծոցի երկրների կողմից Իրանի հարձակումների հետ կապված նյութերի և գրառումների նկատմամբ վերահսկողության խստացման ֆոնին է իրականացվում:



































