Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սիմոնը ներկայանալու է Paloma Rumba երգով:
«Paloma Rumba-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով»,- հայտնում է Առաջին ալիքը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 16-ին։
Մրցույթը կկայանա Wiener Stadthalle մարզադաշտում: Ավստրիան երրորդ անգամն է հյուրընկալում մրցույթը․ «Եվրատեսիլ»-ը Վիեննայում է անցկացվել նաև 1967 և 2015 թվականներին։
«Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Պարգը Survivor երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։





































