Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հրաչյա Թաշչյանին, տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից։
Ըստ հրապարակման՝ օրերս կայացել է խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվել է համապատասխան որոշումը։ Թաշչյանը մարտի 13-ից անցել է պարտականությունների կատարմանը։
Թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարական էր տվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից կարճ ժամանակ անց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել էր, որ նրա պաշտոնանկությունը Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով է, և ինքն է անձամբ պահանջել նրա հեռացումը:




































