FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքով մարտի 4-ին և 5-ին ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնածները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ մարտի 5-ի երեկոյան նախատեսվում է երրորդ՝ Մասկատ-Երևան չվերթը։ Դեսպանությունից հավելել էին, որ քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված վերջին անվճար տեղափոխման հնարավորությունից։





































