ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում ուկրաինական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցություններում՝ և՛ Ռուսաստանի, և՛ Կիևի իշխանությունների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ առաջընթաց ենք գրանցում և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված հակամարտության ավարտի հեռանկարների նկատմամբ։
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև փետրվարի 17-ին կայացած երրորդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կողմերի հանդիպման կազմակերպման հարցում Թրամփի վարչակազմի ջանքերի շնորհիվ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։



































