Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները Հայաստանում կվճարվեն անկանխիկ եղանակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորել է քաղաքացիներին մինչև մարտի 5-ն ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ստանալ բանկային քարտ: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, գործընթացը կարվի ավտոմատ:
Դեկտեմբերի սկզբին, պաշտոնական տվյալներով, 50 հազար քաղաքացի էր կենսաթոշակ և նպաստ ստանում կանխիկ եղանակով:
Armenia Today-ը Երևանում թոշակառուներից փորձել է ճշտել, թե արդեն ձեռք բերե՞լ են բանկային քարտեր, ինչպե՞ս են գնահատում գործընթացը:
Հարցված թոշակառուների մի մասն ասել է, որ քարտային տարբերակով ավելի հեշտ է օգտվել, դժվարություններ չեն առաջացել:
«Հարմար է, բայց պետք է հաշվի առնենք մեծահասակներին, որոնց համար դժվար է օնլայն քարտ ստանալ, հիվանդ պառկած են, իրենք ո՞նց անեն»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Թոշակառուներից ոմանք էլ դժգոհել են, քանի որ անկանխիկ եղանակով, ըստ իրենց, ավելի հարմար էր:
«Վարպետ եմ ուզում կանչեմ տուն, գործ անի, քարտս տա՞մ, ասեմ՝ ինչքան մեջը կա, քե՞զ լինի, վարպե՛տ ջան։ Այդ ի՞նչ օրենք է, ես զարմանում եմ դա ստեղծողի վրա։ Սա իշխանություն չէ, ողբերգություն է։ Մի 2 բան ավելացնում են, բայց թոշակառուի քթից բերում են»,- ընդգծել է մեկ այլ թոշակառու։
Մանրամասները՝ տեսանյութում:



































