Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հայրը տնից գողացել է 42 մլն դրամ, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ նրա 64-ամյա հայրը գողացել է բնակարանում պահած գումարը և տնից դուրս է եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին։ Դրանից հետո նա այլևս չի վերադարձել ու կապ չի հաստատել իրենց հետ։ Նա թողել է նամակ՝ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։
Կայքի տեղեկություններով՝ որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը մի աղջկա հետ բնակվում է Երևանի հյուրանոցներից մեկում։




































