Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթեր, տեղեկանում ենք ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հանդիպմանը կողմերը նշել են չվերթերի կարևորության մասին։
Մասնավորապես՝ ընդգծել են երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման մասին։





































