Ադրբեջանը շարունակում է նոր երկաթուղային գծի կառուցումը Նախիջևանում։ Նախատեսվում է վերակառուցել 10 կայարան՝ 194,1 կիլոմետր երկարությամբ երկաթուղու երկայնքով, ինչպես նաև կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել և 12 գալերեա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախորդ տարվա վերջում մեկնարկած նախագծային-շինարարական աշխատանքների առաջին փուլը ներառում էր Սալամմալիկ, Օրդուբադ, Ազա և Ջուղա հատվածները։
Ըստ ԶԼՄ-ների՝ TRIPP-ին («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») միացող այս երկաթուղային գիծը կապահովի ինչպես Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ուղիղ ցամաքային հաղորդակցություն, այնպես էլ հասանելիություն թուրքական, հայկական և եվրոպական շուկաներին՝ հանդիսանալով Միջին միջանցքի կարևոր հատված և նոր տարածաշրջանային տրանսպորտային կապի մաս: Այն Օրդուբադում՝ Հայաստանի հետ սահմանին, միանում է TRIPP երթուղուն։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի փոխանցմամբ՝ Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ:





































