ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ժնևում՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախաշեմին, հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ և գիտակցում է «հետևանքները», եթե այն ձեռք չբերվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրանք ցանկանում են գործարք կնքել: Չեմ կարծում, որ նրանք ցանկանում են բախվել հետևանքներին, եթե գործարքը չկնքվի»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն Իրանին անվանել է «վատ բանակցող», սակայն հույս է հայտնել, որ իրանական կողմն «ավելի խելամիտ կլինի»:
«Ես անուղղակիորեն մասնակցելու եմ այս բանակցություններին, և դրանք շատ կարևոր են լինելու: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Թրամփը:
Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչները երեքշաբթի օրը Ժնևում կանցկացնեն խորհրդակցությունների երկրորդ փուլն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: Նախորդ բանակցային փուլը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ՝ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում:



































