Փետրվարի 9-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 6-8, երեկոյան՝ 4-8 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 1 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից 2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-8 աստիճան։
Արմավիրում սպասվում է 8-10 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից 2 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -1-ից 2 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 10 աստիճան։





































