• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 05:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Արյան հոտը դեռ գալիս է»․ Խաչատուրյանից պահանջել են ներողություն խնդրել Ալիևին շնորհակալ լինելու համար

Հասարակություն,
03 Փետրվար 2026 14:24
ShareShareShare
telegram

Նախագահական նստավայրի մոտ այսօր՝ փետրվարի 3-ին, տեղի է ունեցել ակցիա, որով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Խաչատուրյանը հունվարին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը, անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ասել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին՝ այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է»:

Ակցիայի մասնակիցները, որոնց թվում էին հասարակական կառույցների ներկայացուցիչներ, նաև զոհված զինծառայողների ծնողներ, ներողության պահանջով նամակ են հանձնել նախագահականի դիմումների և բողոքների բաժին։ Նրանք նախագահական էին եկել Խաչատուրյանին ուղղված պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «ցավի համար շնորհակալություն չեն ասում, ամո՛թ է», «Դավոսում շնորհակալություն, իսկ «Եռաբլուրում»՝ պատասխան»։

Ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ զոհերի, գերիների, անհետ կորածների, 120 հազար բռնի տեղահանված արցախցիների խնդիրը չի կարող շնորհակալության առարկա լինել։

«Հիմա հարց եմ ուղղում ձեզ, Խաչատուրյա՛ն, քանի՞ անգամ եք Ձեր այս շքեղ կեցավայրում ընդունել օր ու գիշերը կորցրած հարյուրավոր անհետ կորածների ընտանիքների մայրերին, քույրերին, երեխաներին։ Քանի՞ անգամ եք մտել պատերազմում զոհեր տված ընտանիքների տուն ու հարցրել՝ ինչպե՞ս եք ապրում, ապրո՞ւմ եք, թե՞ չեք ապրում։ Քանի՞ անգամ եք 120 հազար արցախցուց որևէ մեկին ընդունել Ձեր կեցավայրում»,- ասել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ Խաչատուրյանն իր այս հայտարարությամբ վիրավորել է 120 000 արցախցիներին, հազարավոր զոհված զինվորներին, մայրերին, քույրերին, սիրած աղջիկներին, երեխաներին։

«Խաչատուրյանը բարոյականության անթույլատրելի սահման է անցել։ Խաչատուրյանը վիրավորել է մեր գերիների ընտանիքներին, վիրավորել է հարյուրավոր անհետ կորածների ընտանիքներին։ Խաչատուրյա՛ն, Ձեզ հիմա հրավիրում եմ «Եռաբլուր» առանց դիպուկահարների, առանց շքերթի, առանց դիմակահանդեսի, առանց անվտանգության։ Եկեք, տղավարի կանգնեք, նայեք այդ ծնողների աչքերի մեջ ու ասեք, թե Դուք ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում Ալիևին։ Խաչատուրյա՛ն, արյան հոտը դեռ գալիս է»,- շեշտել է նա։

2022 թվականի պատերազմում զոհված Ռոբերտ Գևորգյանի մայրը լրագրողներին ասել է, որ Խաչատուրյանի՝ Ալիևին ուղղված շնորհակալությունն իրեն ցավ է պատճառել։

«Ես ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում այստեղ գտնվելով։ Երբ լսեցի իր շնորհակալությունները, վերքիս վրա, անկեղծ ասած, աղ լցվեց։ Ինչի՞ համար, որ «Եռաբլուրը» գնալով մեծացավ, հա՞։ Որևէ օր Ձեզ չեն հետաքրքրել՝ ի՞նչ օրով ենք մենք ապրում, երբ որ, օրինակ, դեկտեմբերի 31-ին բոլորդ նստած էիք ճոխ սեղանների առաջ, Նոր տարի էիք դիմավորում, իսկ մենք սառը քարերը գրկած՝ «Եռաբլուրում» ողբում էինք։ Խելքի եկեք, ամո՛թ է»,- նշել է նա։

Ակցիայի մասնակիցներին նախագահականից նամակը հանձնելուց տեղեկացրել են, որ չկա ընթակարգ, որով նախագահը կարող է իջնել և լսել իրենց բողոքը։ Նախագահականից նշել են, որ քաղաքացիներն իրենց բողոքը գրավոր ձևակերպեն։ Այլ նամակ, սակայն, ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում գրել։ Նրանք հայտնել են, որ ակցիայից հետո պատրաստվում են գնալ «Եռաբլուր» և պաշտոնյաների փոխարեն ներողություն խնդրել նահատակներից։

telegram
Tags: ակցիայի մասնակիցԽաչատուրյանհրապարակային ներողությունպահանջ

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունն սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը, հայտարարել է Christian Solidarity International կազմակերպության պաշտպանության...

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է լուրերը Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո սննդային թունավորման դեպքերի վերաբերյալ, ասված...

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է...

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի...

Load More
Xosum
  • Լուրեր
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում
Քաղաքականություն

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ