Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։
Ըստ նախագծի՝ 21 անհետ կորած զինծառայողի ընտանիքների աջակցության ընդհանուր գումարը հունվար, փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 18,9 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր ընտանիքին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ։
ՀՀ քննչական կոմիտեից 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Կարդացեք նաև՝





































