Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրը՝ մայիսի 4-ին, ՀՀ-ում ոչ աշխատանքային կլինի: Որոշումը ՀՀ կառավարությունը պատրաստվում է քննարկել հունվարի 29-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության հյուրընկալություն` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով։ Նշվում է, որ Երևանի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18։
2025 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են գագաթնաժողովի անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:




































