Հնդկաստանն սկսել է Pinaka կառավարվող հրթիռներ մատակարարել Հայաստանին, հայտնել է Հնդկաստանի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոն։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը այս տեսակի հրթիռի առաջին խմբաքանակի Հայաստան առաքման մասին հայտարարել է Նագպուրում գտնվող Solar Defense and Aerospace Ltd. գործարան այցելության ժամանակ։
2022 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագիր է կնքել, այդ թվում՝ Pinaka բազմակի հրթիռային համակարգերի (MLRS): Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայմանագիրը ներառում էր Pinaka չորս մարտկոցի մատակարարում, իսկ MLRS արձակիչների մատակարարումներն սկսվել էին 2023 թվականի հուլիսից և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին:
2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստան զենքի ընդհանուր ներմուծումը 2024-2025 ֆինանսական տարվա սկզբին հասել էր 600 միլիոն դոլարի։



































