Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որոնցից 1768-ն արդեն իրացրել է այն, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունը մեկնարկել էր 2024-ից։
Կարդացեք նաև՝





































