Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մի քանի պայթյուն է որոտացել՝ քաղաքի վրայով ինքնաթիռների թռիչքների մասին հաղորդագրություններից հետո, տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Միացյալ Նահանգների կողմից ռազմական ագրեսիայի մասին և հայտարարել արտակարգ դրություն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաքի կոչ անելու մասին։
Սպիտակ տունը չի մեկնաբանել իրավիճակը:
Թարմացված է 13։30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Վենեսուելայի վրա հարվածները և հայտարարել, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինն արտաքսվել են երկրից։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրեց լայնածավալ գործողություն Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ Մադուրոյի դեմ, որը, իր կնոջ հետ միասին, ձերբակալվեց և արտաքսվեց երկրից։ Այս գործողությունը համատեղ իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ»,- ասել է Թրամփը։




































