Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն հաղորդագրությունները, թե Ռուսաստանն իբր ծրագրում է վերականգնել ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտները, չեն համապատասխանում իրականությանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, գրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իբր գոյություն ունեցող ծրագրերի մասին, որոնք վերաբերում են Խորհրդային կայսրության վերականգնմանը, Արևելյան Եվրոպայի երկրների վրա հարձակմանը և Եվրոպայում Խորհրդային Միության ազդեցության ոլորտի վերականգնմանը։ Լրագրողները հետաքրքրվել էին Պեսկովից՝ արդյոք Կրեմլում տեսե՞լ են այդ նյութը և ինչպե՞ս կարող են մեկնաբանել աղբյուրների այդ պնդումները։
«Նախ՝ մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի։ Սա՝ առաջինը։ Մենք իսկապես տեսել ենք այս թեմայով որոշ տարանջատված հաղորդագրություններ, բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա այն իրավիճակներից է, երբ հետախուզությունը կատարում է որոշ սխալ դատողություններ, ուսումնասիրություններ և եզրակացություններ։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը։






































