Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:
Նրանք հայտարարել են, որ այդքանով իրենց «առաքելությունն ավարտված է», իսկ հաջորդ անգամ լինելու են «Մայր Աթոռում՝ աղոթելու ազգի ու հոգևոր դասի ամրապնդման ու պայծառության համար»։
Նշենք, որ լրագրողներին ուժայինները թույլ չեն տալիս մոտենալ նրանց։
Հավելենք, որ նրանք իրենց հայտարարությունն արեցին՝ ի պաշտպանություն կաթողիկոսի հավաքված քաղաքացիների կողմից իրենց հասցեին հնչեցրած «հուդա» վանկարկման ու սուլոցների ներքո։
Մայր Աթոռում այսօր հավաքվել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները, քաղաքացիներ, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:
Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ժամերգության ընթացքում իր ելույթում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:





































