Դրամական միջազգային փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» համակարգը դադարեցրել է փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, Վրաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ, հայտնել է Telegram-ալիքը։
Ըստ ալիքի տվյալների՝ սահմանափակումները կարող են կապված լինել ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի հետ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին։
«Զոլոտայա Կորոնայի» աջակցման կենտրոնից Armenia Today-ին հաստատել են, որ Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն «այս պահին հասանելի չեն»։
Ընկերությունում չեն հստակեցրել սահմանափակումների պատճառն ու փոխանցումների անհասանելիության տևողությունը՝ խոստանալով տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։
RBC-n հայտնել է, որ Ղազախստան փոխանցում կատարելու փորձի ժամանակ համակարգը հաղորդագրություն է ցույց տալիս՝ «Հնարավոր չէ կատարել գործողությունը»։
Հուլիսի 23-ին ԵՄ Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Սահմանափակումների տակ է հայտնվել մասնավորապես «Պլատյոժնի Ցենտր» ընկերությունը, որը հանդիսանում է «Զոլոտայա Կորոնա» վճարային համակարգի օպերատորն ու հաշվարկային կենտրոնը։


































