Արարատի մարզում իշխանամետ հայացքներով բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալված ձմերուկ վաճառողն ազատ է արձակվել, գրում է «Հրապարակ» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը դեռևս չունի դատավարական կարգավիճակ, նրան մեղադրանք չի առաջադրվել:
ՔԿ -ից Armenia Today-ին հաստատել են, որ խուլիգանության հոդվածով նախաձեռնված քրվարույթի շրջանակում ձերբակալված անձ չկա։
Կողմերի միջև վիճաբանությունն սկսվել էր, երբ առևտրականը մոտեցած նկարահանող խմբից հետաքրքրվել էր՝ արդյոք նրանք ներկայացնո՞ւմ են «հող հանձնած դավաճանների ԶԼՄ-ն»: Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։




































