Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, դեկտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:35-ին, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է՝ 2,2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
ՆԳՆ-ից հավելել են, որ երկրաշարժն զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։






































