Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտել, հաղորդում է Ynet-ը։
Այնտեղ նշվում է, որ ռազմական բոլոր ուժերը մոտ ապագայում կլքեն Գազայի հատվածը, և որ այս շաբաթվա վերջին ՀԱՄԱՍ-ը կվերականգնի վերահսկողությունը Գազայի մեծ մասի նկատմամբ։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 9-ին համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, պարտավորվել է զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատանդները, ենթադրվում է, ազատ կարձակվեն հաջորդ երկուշաբթի։
ԱՄՆ նախագահն այս զարգացումն անվանել էր «երկարատև և կայուն խաղաղության հասնելու առաջին քայլ»։




































