Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TACC-ը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով՝ դիվանագիտական ֆորումում»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ մարտի 11-13-ը Անթալիայում տեղի կունենա դիվանագիտական ֆորում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։