Մոսկվան կդադարեցնի Deutsche Welle-ի հեռարձակումը Ռուսաստանում՝ ի պատասխան RT DE-ի աշխատանքի սահմանափակման, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Փետրվարի 2 — ին գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային եւ այլ հեռարձակումների արգելման ուղղությամբ Գերմանիայի ոչ բարեկամական գործողություններին արձագանքելու կարգով հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակներում ռուսական կողմը նկատի ունի իրականացնել պատասխան միջոցառումների առաջին փուլը», - նշել են գերատեսչությունում:
Նախարարությունը հայտարարում է հետևյալ քայլերը:
- Մոսկվայում Deutsche Welle թղթակցային կետի փակում,
- հեռուստառադիոընկերության ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրման չեղարկում,
- Deutsche Welle արբանյակային և այլ հեռարձակման դադարեցում,
- կազմակերպությունը որպես օտար կազմակերպություն ճանաչելու ընթացակարգի մեկնարկ,
- գերմանական պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների ցուցակի ձևավորումը, որոնք ներգրավված են RT DE-ի աշխատանքի սահմանափակմանը, և նրանց մուտքը Ռուսաստան արգելելը: Այդ ցուցակը չի հրապարակվի։
Հետագա միջոցառումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։






































