Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժերի նյութական վնասը կազմել է 19,6 միլիարդ դոլար, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում անելով Համաշխարհային բանկի գնահատականին։
Ընդհանուր վնասի 47%-ը բաժին է ընկել բնակելի շենքերին, ենթակառուցվածքներին՝ 27%, բնակելի շենքերին՝ 26%։ Ամենաուժեղ հարվածն իրենց վրա են վերցրել Լա Գուայրա նահանգը և մայրաքաղաքային օկրուգը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր վնասի մոտավորապես կեսը։
Նման պայմաններում վերականգնումն, ըստ գնահատականների, կտևի ավելի քան 10 տարի և զգալի բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական ակտիվության վրա։
«Առանց արտադրական կարողությունների և կենսամակարդակի վրա արված լրացուցիչ ներդրումների՝ երկրաշարժի բացասական հետևանքներն ավելի կուժեղանան»,- նշել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Սուզանա Կորդեյրո Գերան։
Վենեսուելայում գրանցված երկրաշարժերի մագնիտուդը կազմել էր 7,2 և 7,5։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում արձանագրվել էր 1400 հետցնցում, ընդ որում՝ ամենամեծ ավերածությունները տեղի էին ունեցել ափամերձ Լա Գուայրա նահանգում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել էր 5300 մարդ, տուժածների թիվը հասնում է 16 700-ի։






































