Անցած 24 ժամվա ընթացքում առնվազն 41 մարդ է զոհվել հարավային Լիբանանի վրա Իսրայելի օդային և հրետանային հարվածների հետևանքով՝ չնայած ապրիլի 17-ին հաստատված հրադադարին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 89 լիբանանցի վիրավորվել է։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2659-ի, իսկ վիրավորներինը՝ 8183-ի»,- ասվում է նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։



























