Թեհրանը մտադիր է պատասխանատվության ենթարկել Վաշինգտոնին և Թել Ավիվին Իրանի ղեկավարության սպանության համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Կարծում եմ՝ դա միայն Իրանի ցանկությունը չէ, այլ ամբողջ միջազգային հանրության, որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն ու Իսրայելը, հանցագործություն է խաղաղության և անվտանգության, մարդկության դեմ»,- ընդգծել է դիվանագետը։
Բաղային Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ՄԱԿ-ի Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտման մեջ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Ժնևյան չորս կոնվենցիաների առաջին հոդվածի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավոր են պահպանել հումանիտար իրավունքը և ստիպել մյուսներին հետևել այդ նորմերին։
«Քանի որ Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է նրանց պատասխանատվության կանչեն»,- նշել է նա։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած պատերազմից առաջին օրերին՝ մարտի 1-ին, հաղորդվել էր նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին: Գործողության արդյունքում զոհվել էին նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլ Ռահիմ Մուսավին:



























