Մի քանի միլիոն իրանցիներ մասնակցել են երթերի՝ հարգանքի տուրք մատուցելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը մահացել էր 40 օր առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենում ամենամեծ երթը։ Մասնակիցները կարգախոսներ են վանկարկում հեղափոխական գաղափարների օգտին, շատերը ձեռքերում պահում են իրանական դրոշներ և Խամենեիի լուսանկարները։
Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-Իսրայելի հարվածների հետևանքով։ Մահացել էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, այդ թվում՝ Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին։
Մահացած Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել էր նոր Գերագույն առաջնորդ։



























