Հինգ ամերիկյան տանկեր է վնասվել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով, որն օգտագործվում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքը, միևնույն ժամանակ, հաղորդում է, որ ինքնաթիռները լիովին չեն ոչնչացվել և վերանորոգվում են։ Միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել։
Այսպիսով՝ վնասված կամ ոչնչացված ամերիկյան տանկերային ինքնաթիռների ընդհանուր թիվը հասցվում է առնվազն 7-ի, հաղորդում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։





































