Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գնահատել է Պորտուգալիա-Հայաստան խաղը, որտեղ Հայաստանը 9։1 հաշվով պարտվել էր։
«Ֆուտբոլում այդպես էլ լինում է, բայց նման հանդիպումները մեզ մեծ մոտիվացիա են տալիս զարգանալու տեսանկյունից: Չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է»,- նշել է ֆուտբոլիստը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել և անհանգստացել են։
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու (F խումբ) վերջին՝ վեցերորդ տուրում, Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով։ Հայաստանի գոլի հեղինակը Սպերցյանն էր։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Հունգարիային։




































