• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2026 17:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրում են ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ

Սպորտ,
30 Հունվար 2025 14:59
ShareShareShare
Երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրում են ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ
telegram

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) Հպարբերաբար մեծ ու փոքր խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների՝ մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար, հայտնում է «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժումը։

Փետրվարի 1-ին կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպման տոմսերը դեռ չեն վաճառվում, նշել են երկրպագուները։

«Որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպե՞ս կարող են ներկա գտնվել խաղին։ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ֆուտզալի հավաքականին թողնել առանց կազմակերպված աջակցության՝ վախենալով, որ խաղին կարող են լինել բողոքի ակցիաներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Շարժումը ֆեդերացիայից պահանջում է սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որպեսզի բոլորը կարողանան աջակցել ընտրանուն։

Ստեղծված իրավիճակում երկրպագուները մեղադրում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Շարժումը զգուշացրել է, որ այս քաղաքականության շարունակությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանի հավաքականը կխաղա առանց երկրպագուների, դատարկ կամ կիսադատարկ տրիբունաներում։

ՖԱՖ-ը հիշեցրել է, որ ֆեդերացիայի կողմից առաջին նման միջամտությունը տեղի էր ունեցել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ խաղից առաջ։ Այնուհետև մինչև վերջին օրերը FAF-ի և Red Eagles-ի ֆան շարժումներին հնարավորություն չէր տրվել ձեռք բերել իրենց ավանդական տրիբունաների տոմսերը։ Հետո Լատվիայի հետ խաղից առաջ ֆեդերացիան հրաժարվել էր հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում՝ Հայաստանից մեկնած FAF-ի անդամները, Ռիգայում ստիպված տոմսեր էին գնել լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։

Ըստ շարժման՝ նախորդ տարեվերջին Հայաստան-Դանիա հանդիպումն անցկացվել էր հանդիսատեսի համար ամենաանհարմար վայրում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը նույնիսկ չէին վաճառվել։ Իրենք կարողացել էին ներս մտնել միայն երկրորդ խաղակեսում։

«Մելիքբեկյանը և իր համակիրները պետք է հասկանան` հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից և իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։ Ֆուտբոլն, առաջին հերթին, երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից»,- նշել են նրանք։

UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 31-ին միացել էր երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին: Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ ՀՖՖ ղեկավարությանը պաշտոնանկ անելու պահանջին: Նոյեմբերի 1-ին «Նոա» և «Ուրարտու» ակումբների հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով:

Տասնյակ երկրպագուներ ընդհատել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումը՝ ճայթուկներով դուրս վազելով խաղադաշտ: Նրանք բացել էին «քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառը և բղավել՝ «հեռացիր»։ Ավելի ուշ խաղը վերսկսվել էր։ «Նոան» երկխոսության կոչ էր արել ֆուտբոլի ֆեդերացիային և Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ակումբներին:

Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան՝ UEFA-ն (Union of European Football Association), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նկատմամբ երկու տուգանք էր սահմանել՝ 17,5 հազար եվրո երկրպագուների կողմից փակցված վիրավորական դրոշի և 20 հազար եվրո՝ տրիբունայում ճայթուկների օգտագործման համար։ 

telegram
Tags: ՄելիքբեկյանՖուտբոլ

Հարակից հրապարակումներ

Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

01 Հունիս 2026 16:13

Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը մայիս ամսվա հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել են...

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում երկրորդ անգամ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը

Մխիթարյանը հավակնում է «Ինտերի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

01 Հունիս 2026 11:41

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է ճանաչվել միլանյան ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ,...

ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում ավելի քան 200 տուժած և 700 ձերբակալված կա

ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում ավելի քան 200 տուժած և 700 ձերբակալված կա

31 Մայիս 2026 16:35

Պարի Սեն-Ժերմենի (ՊՍԺ)` Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթանակից հետո Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 219 մարդ է տուժել,...

Արման Ծառուկյանը հաղթել է RAF 09-ը մրցաշարում

Արման Ծառուկյանը հաղթել է RAF 09-ը մրցաշարում

31 Մայիս 2026 11:28

Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը Real American Freestyle (RAF) 09 մրցաշարում հաղթել է ամերիկացի...

Շախմատի ԵԱ․ Կոբակն ու Մկրտչյանն առաջատարին զիջում են 1,5 միավորով

Շախմատի ԵԱ․ Կոբակն ու Մկրտչյանն առաջատարին զիջում են 1,5 միավորով

30 Մայիս 2026 15:55

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հինգ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ու...

«Թող 2026-ին աշխարհն առաջնորդվի արդարությամբ»․ Մխիթարյանն անդրադարձել է հայ գերիներին

Մխիթարյանը կարող է մինչև 2027թ․ երկարաձգել պայմանագիրն «Ինտերի» հետ

29 Մայիս 2026 17:53

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ, РБ Спорт...

Load More
Xosum
  • Լուրեր
Թրամփը երկարաձգել է 907 բանաձևի սառեցումը

Թրամփը երկարաձգել է 907 բանաձևի սառեցումը

01 Հունիս 2026 17:10
В Верин Арташате школьников привели на предвыборный митинг «Гражданского договора»

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի դպրոցականներին ներգրավել են ՔՊ-ի քարոզարշավին

01 Հունիս 2026 17:05
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

01 Հունիս 2026 16:40
ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

01 Հունիս 2026 16:21
Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

01 Հունիս 2026 16:13

Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

01 Հունիս 2026 16:00
Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

01 Հունիս 2026 15:43
ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 15:12
Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ ծառայությունից խուսափելու հոդվածով քրգործ է հարուցվել․ ԳԴ

Մարտի 1-ի գործով քրհետապնդում՝ 4 նախկին հրամանատարի նկատմամբ

01 Հունիս 2026 15:00
Նստացույց՝ Արթուր Օսպիյանին ազատելու պահանջով

Նստացույց՝ Արթուր Օսպիյանին ազատելու պահանջով

01 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել

01 Հունիս 2026 14:40
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հունիս 2026 14:35
Число погибших в результате ударов Израиля по Ливану выросло до 850

Լիբանանցիները Նեթանյահուի սպառնալիքներից հետո լքում են Բեյրութի հարավային շրջանները

01 Հունիս 2026 14:30
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հավասարակշռված դիրքորոշման համար

01 Հունիս 2026 14:25
ՔԿ-ն բացահայտել է ԱԱԾ շենքի վրա հարձակման գործի մանրամասները

ՔԿ-ն բացահայտել է ԱԱԾ շենքի վրա հարձակման գործի մանրամասները

01 Հունիս 2026 14:07
Հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքը ՌԴ թույլատրվել է

Ռուսաստանը կասեցրել է հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը

01 Հունիս 2026 13:52
ԱՄՆ-ն հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը 45 օրով երկարաձգելու մասին

ԱՄՆ-ն առաջարկում է Իսրայելի և «Հըզբոլլահի» դեէսկալացիայի փուլային տարբերակ

01 Հունիս 2026 13:20
Նստացույց Բաղրամյան 26-ի մոտ՝ ի աջակցություն Արթուր Օսիպյանի (ուղիղ)

Նստացույց Բաղրամյան 26-ի մոտ՝ ի աջակցություն Արթուր Օսիպյանի (ուղիղ)

01 Հունիս 2026 12:45
Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

01 Հունիս 2026 12:34

Ալիևը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքն» «անպայման կկառուցվի»

01 Հունիս 2026 12:11
Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում երկրորդ անգամ նվաճել է Իտալիայի սուպերգավաթը

Մխիթարյանը հավակնում է «Ինտերի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

01 Հունիս 2026 11:41
Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

Փաշինյանը պատասխանել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ՀՀ-ին արված կոչին

01 Հունիս 2026 11:17
Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձերբակալված կա․ ՔԿ

01 Հունիս 2026 11:15
Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

01 Հունիս 2026 10:48
ԵՄ-ն ապաստանի հարցում մերժված միգրանտների համար կենտրոններ կստեղծի

ԵՄ-ն ապաստանի հարցում մերժված միգրանտների համար կենտրոններ կստեղծի

01 Հունիս 2026 10:15
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

01 Հունիս 2026 09:57
ЭСА: электроснабжение в Эребуни восстановлено после пожара на подстанции Вардашен

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 1-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հունիս 2026 09:49
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հունիս 2026 09:39
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2026 07:30
Ադրբեջանի հետ արդյունավետ կբանակցենք. Քոչարյան

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

01 Հունիս 2026 00:33
Թրամփը երկարաձգել է 907 բանաձևի սառեցումը
Աշխարհում

Թրամփը երկարաձգել է 907 բանաձևի սառեցումը

01 Հունիս 2026 17:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումների կասեցումը։ Այդ մասին նա հայտնել...

Read moreDetails
В Верин Арташате школьников привели на предвыборный митинг «Гражданского договора»
Հասարակություն

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի դպրոցականներին ներգրավել են ՔՊ-ի քարոզարշավին

01 Հունիս 2026 17:05

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցում դասերն ավելի շուտ են ավարտվել, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր»...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ