ՀՖՖ ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։
25 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 23-ը։ «Շիրակ» և «Նոա» ակումբները չեն մասնակցել քվեարկությանը։ Այսպիսով՝ Արազ Օզբիլիսն ստացել էր 3 կողմ ձան, Արմեն Մելիքբեկյանը՝ 20 կողմ ձայն։
Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն էին՝ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Հիշեցնենք, որ իր ելույթում Օզբիլիզը նշել էր, որ ցանկանում է ֆուտբոլային բարձր ստանդարտներ տեսնել Հայաստանում և պատրաստ է արդար համագործակցել ակումբների հետ։
Արմեն Մելիքբեկյանը, իր հերթին, նշել էր, որ Հայաստանում հնարավորություն ունեն եռաստիճան համակարգ ունենալ՝ ավելացնել ևս մեկ լիգա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...





























