Հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 4:2 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականի կազմում դուբլ ձևակերպեցին Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։ Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դենիել Ջեյմսը և Հարրի Վիլսոնը։
Պետրակովի սաները հաղթեցին 4։2 հաշվով` առաջին 3 միավորը վաստակելով Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել է...