Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում՝ մայիսի 14-ին, Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հաղթել է «Ուրարտու»-ին և նվաճել Հայաստանի գավաթը, հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ «Նոայի»։
«Նոա»-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ Երևանում։ 2024 թվականին ակումբը որակավորվել է ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին: 2024/25 մրցաշրջանում «Նոա»-ն նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել երկրի գավաթակիր։ Ակումբը 2025/26 մրցաշրջանում դարձել էր առաջին հայկական թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ որակավորվել էր եվրոպական ակումբային մրցաշարի համար։




































