Ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանն ամերիկացի բռնցքամարտիկ, բլոգեր Ջեյք Փոլի հետ շրջել է Երևանում և նրան նվիրել «իսկական ռուսական» մորթի։
Ծառուկյանը հանդիպման տեսանյութը կիսվել է Telegram-ի իր ալիքում և այն մակագրել. «Ուսումնասիրում ենք Երևանը լավ մթնոլորտում»։ UFC մարտիկը և ամերիկացի բռնցքամարտիկը նաև այցելել են Ջերմուկում գտնվող «Ջերմուկ Գրուպ» հանքային ջրերի շշալցման գործարան։
Այցի ընթացքում Ծառուկյանը Փոլին է նվիրել մորթի՝ ասելով. «Այն իսկական է, ռուսական»։ Ամերիկացի բռնցքամարտիկը հագել է այն և կատակել. «Հիմա կարող եմ գնալ ակումբ»։
Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի վարկանիշային աղյուսակում (P4P)՝ զբաղեցնելով 15-րդ տեղը։
Ամերիկացի բլոգեր, դերասան և բռնցքամարտիկ Փոլը մենամարտում է 2020 թվականից՝ հետևելով իր եղբոր՝ Լոգանի օրինակին։ Իր առաջին մենամարտում նա նոկաուտի էր ենթարկել Ալի Գիբին։



























