Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով զանգվածային հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու կանոնական միասնության, հայտնել է Telegram-յան Kub Mash ալիքը։
Ըստ ալիքի՝ Ադլերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում հավաքվել է ավելի քան 1500 մարդ: Մասնակիցները վանկարկել են՝ «Ո՛չ պառակտմանը», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է», «Եկեղեցին և ժողովուրդը մեկն են» և «Մեր կաթողիկոսը Գարեգին II-ն է»։
Հանրահավաքին միացել են «Նոյի ժառանգներ», «Խաչակրաց ազատագրական շարժում» և «Կուբանի հայերի միություն» հասարակական շարժումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր ևս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:





































