WhatsApp մեսենջերի մշակողները հայտարարել են այսպես կոչված «համայնքների» ներդրման իրենց պլանների մասին։ Այն կլինի նման հետաքրքրություններով խմբերի միավորման գործառույթ:
Օգտատերերը կարող են ստեղծել համայնքներ, և համայնքի ադմինիստրատորները կկարողանան կառավարել խմբերի ներսում և միաժամանակ ուղարկել հաղորդագրություններ բոլոր խմբերին:
Նոր գործառույթը հասանելի կլինի այս շաբաթ ամբողջ աշխարհում՝ փորձարկողների փոքր քանակի համար: Ավելի ուշ WhatsApp համայնքները հասանելի կլինեն բոլորի համար:
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելվում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Ֆրանսիան դարձել է առաջին...






































