«Ռոստելեկոմը» 2021 թվականի դեկտեմբերին հանդես եկավ «Նվիրիր երազանք» ակցիայով, որի շրջանակներում ընկերության բաժանորդները հնարավորություն ստացան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հզոր տեխնոլոգիական ապագայի մեջ։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, ընկերությունը խոստացել է «Նվիրիր երազանք» ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության համար ամսական բաժանորդային վարձի 30% - ը տրամադրել ռոբոտատեխնիկայի լաբորատորիաների կառուցման և Հայաստանի մի շարք բնակավայրերում երեխաների ուսուցման համար:
Լաբորատորիայում աշխատելու են ռոբոտատեխնիկայի անվճար ուսումնական խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։






































