• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 16:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը

Արցախ, Քաղաքականություն,
30 Ապրիլ 2025 10:07
ShareShareShare
Արցախի լուծարման հրամանագիրն իրավական նշանակություն չունի․ Արտակ Բեգլարյան
telegram

Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Արցախ վերադարձն ապահովելու համար:

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանտոսի հանձնաժողովի նիստում՝ Բեգլարյանն ընդգծել է, որ երեք տարվա ընթացքում Ադրբեջանը լիարժեք ցեղասպանություն է իրականացրել արցախահայության դեմ: Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 150 հազար հայ բռնի տեղահանվել է տարածաշրջանից և զրկվել հայրենիք վերադառնալու որևէ հնարավորությունից։

Բեգլարյանը հայտնել է, որ ներկայումս պաշտոնապես հաստատված առնվազն 23 հայ պատանդ է պահվում Ադրբեջանում և ենթարկվում խոշտանգումների, նրանց նկատմամբ կայացվում են ապօրինի դատավճիռներ: Նրա տվյալներով՝ 2020-23 թվականներին Արցախում անհետ կորել է ավելի քան 200 մարդ, տեղի է ունեցել նաև բռնի անհետացման ավելի քան 80 դեպք։ Բեգլարյանը հավելել է, որ Բաքուն այդ մարդկանց ճակատագրի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։

Արցախի նախկին պետնախարարը նշել է նաև Ադրբեջանի կողմից հայկական և քրիստոնեական մշակութային և կրոնական ժառանգության ավելի քան 6000 հուշարձանի ոչնչացման, պղծման և վտանգնված լինելու մասին։

Բեգլարյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Freedom House-ը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Արցախում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում են որպես էթնիկ զտում և ցեղասպանություն: Բեգլարյանն ընդգծել է, որ Բաքուն արգելափակում է բոլոր տեսակի միջազգային մուտքերը, հայ բնակչության մուտքը տարածաշրջան, ինչպես նաև ցույց է տալիս Արցախում հայկական ներկայությունն ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությունը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը նաև սպառնում է նոր ագրեսիայով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Կոնգրեսին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, ինչպես նաև աջակցել Արցախի ժողովրդի դեմ զանգվածային վայրագությունների համար պատասխանատու բոլոր անձանց նկատմամբ միջազգային և ազգային ցանկացած հետաքննության և դատական հետապնդման:

Նախկին օմբուդսմենը կոչ է արել նախաձեռնել կամ աջակցել Արցախ միջազգային դիտորդական առաքելության ուղարկմանը՝ հայկական մշակութային ժառանգության և սեփականության հետ կապված իրավիճակը փաստագրելու, ինչպես նաև հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն հայրենիք վերադարձի պայմանները գնահատելու նպատակով:

Բացի այդ, նա հորդորել է ուժեղացնել դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա՝ ապահովելու համար նրա կողմից ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների կատարումը, ինչպես նաև ապահովելու հայ բնակչության վերադարձն Արցախ՝ պաշտպանության միջազգային հուսալի մեխանիզմով:

Բեգլարյանն ապրիլի 25-27-ն ԱՄՆ Յեյլի համալսարանում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում Արցախի վերաբերյալ 7 ռազմավարական նպատակ էր հրապարակել։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

telegram
Tags: ԱՄՆԱրտակ ԲեգլարյանԱրցախկոնգրես

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան
Աշխարհում

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56

WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և այլ ֆինանսական աջակցություն, գրում է...

Read moreDetails
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе
Աշխարհում

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58

Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ