Հայաստանի իշխանություններն Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության միջոցով փորձում են բացահայտել այն զինծառայողներին, որոնք համակրանք են տածում ընդդիմության նկատմամբ՝ հասկացնելով, որ իրենց հետագա ծառայությունն անցանկալի է, գրում է «Հրապարակ» թերթը։
«ԱԱԾ-ն Ռազմական ոստիկանության միջոցով փորձում է հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին և տեղեկացնել, որ այլևս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը»,- նշում է պարբերականը։
Մայիսի 19-ին թերթը հայտնել էր, որ Զինված ուժերում զինծառայողների ցուցակներ են կազմվում՝ ստուգելու նրանց ընտանիքների մասնակցությունն ընտրություններին, որպեսզի պարզվի, թե որքա՞ն ձայն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։






































