• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 07:44
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա․ Միրզոյան

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
17 Ապրիլ 2025 12:14
ShareShareShare
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա․ Միրզոյան
telegram

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման տեղին, գիտեք՝ դա էական չէ: Մի քանի այլ մայրաքաղաք առաջարկում են իրենց ծառայությունները, չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը»,- ասել է Միրզոյանը։

Նա հստակեցրել է, որ ադրբեջանցի գործընկերներին ստորագրման արարողության տեղը և ժամկետը որոշելու առաջարկ են արել, սակայն Բաքուն գտնում է, որ Երևանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Միրզոյանի խոսքով՝ օրինակներից մեկը ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու և Անկախության հռչակագիրը հանելու մասին Ադրբեջանի պահանջն է։

Միրզոյանը նաև հայտնել է, որ խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը։

«Հանձնաժողովը պետք է զբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով»,- հավելել է նախարարը։

Միրզոյանը, սակայն, թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի՝ խաղաղություն կառուցելու պատրաստակամության շուրջ մտահոգություններ ունի, որը նախարարը կապել է վերջին շրջանում Բաքվի հռետորաբանության և գործողությունների հետ։ Նա չի բացառել էսկալացիան։

«Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ՝ նախարարը հավելել է, որ «ՀՀ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դրանք կարող են դրական ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։

«Եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, այն միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո»,- թուրք լրագրողի հարցին ի պատասխան նշել է Միրզոյանը։

Թուրք լրագրողները մեջբերել են Փաշինյանի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Հարցին, թե Ցեղասպանության հարցն այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև, Միրզոյանը մատնանշել է դեպի ապագա կենտրոնանալու կարևորությունը։

«Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և, միևնույն ժամանակ, առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում»,- ընդգծել է նա։

Ապրիլի 12-ին Միրզոյանը դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցություններ էր վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ելույթ ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպված պանելային քննարկմանը։

telegram
Tags: Անթալիայի դիվանագիտական ֆորումԱրարատ Միրզոյանխաղաղության պայմանագիր

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12․000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ