ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ավելի վաղ կառավարությունից հաղորդագրություն էինք ստացել, որ տեղափոխվել է կառավարության հերթական նիստի օրը: Այն կկայանա վաղը՝ օգոստոսի 24-ին՝ 11:00-ին:





































