«Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է չեզոքացնել ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին, գրել է «Հրապարակը»։
Ըստ թերթի՝ իշխող ուժը թիրախավորել է ընդդիմության քվոտայով նշանակված և համապատասխան որակավորում ստացած անձանց՝ երրորդ անձանց միջոցով փորձելով համոզել նրանց չմասնակցել ընտրական գործընթացներին։
Թերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր անդամներին փորձում են նաև ֆինանսապես շահագրգռել։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից տեղամասային հանձնաժողովների նշանակման հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ընդունել մայիսի 8-ից, վերջնաժամկետն է մայիսի 13-ը՝ մինչև ժամը 18։00-ն։
Հայաստանում ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԿԸՀ-ն մարտին տեղեկացրել էր ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության չափանիշները։
Կարդացեք նաև՝
«Ունեմ ընտրյալ», «խիղճս մաքուր է», «հետաքրքիր չէ». երևանցիները՝ քարոզարշավի մասին
























