Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին այսօր քննարկել են հայ-իրանական ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հայտնում է Տեր-Պետրոսյանի գրասենյակը:
Նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի առանձնատանը կայացած հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ: Այլ մանրամասներ զրույցից չեն հաղորդվում:





































