Հայաստանն ԱՄՆ-ից գնել է V-BAT անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Ըստ Փաշինյանի՝ նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում:
«Ի շարունակություն երկու երկրների բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների` Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառքի ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։
Իր հերթին` ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Հայաստանին 11 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին:
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ գիտի, որ խաղաղությունն ամրապնդելու լավագույն միջոցն աշխարհում ռազմական տեխնոլոգիաների տեղակայումն է: Վենսը նաև վստահություն է հայտնել, որ խաղաղությունը կայուն կլինի:

























