ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ այսօր՝ հունվարի 30-ին անցկացվող դիսկոտեկը տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը թիմակիցների հետ երեկ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորան, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել համերգի համար։ Համերգի մասնակիցները հիմնականում յուրայիններ են, որոնց գրանցելու թույլտվությունը տեղի է ունեցել ստուգումներից հետո։
Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներ նվագել էր սովորում, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով։
Դիտեք նաև՝
«Շատ լավ» և «Բան ու գործ չունի՞». քաղաքացիները գնահատել են Փաշինյանի բենդն ու համերգի հրավերը





































