Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ կա ընթացքի մեջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Քաղաքացու բողոքի հիման վրա` սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հանձնաժողովը վարույթ է հարուցել Մարդու իրավունքների պաշտպանի դեմ՝ վարքագծի կանոնների հնարավոր խախտման համար: Հետաքննությունը շարունակվում է»,- մեջբերում է հրատարակությունը հանձնաժողովի պատասխանը։
Հանձնաժողովը պարզաբանել է, որ հետաքննությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 29-ը՝ առանց բացահայտելու գործի այլ մանրամասներ, այդ թվում՝ բողոք ներկայացնողի ինքնությունը։




































