Գյումրու քաղաքապետարանում ընթացող գործողություններն ուղղված են քաղաքապետին հեռացնելուն, հայտարարել է ինքը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ամբողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը»,- գրել է Ղուկասյանը Ֆեյսբուքում։
Նա կոչ է արել միանալ, խոսել և չլռել:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ քաղաքապետարանի 8 պաշտոնյա է ձերբակալվել, նրանց թվում է համայնքի ղեկավարը: Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու մեղադրանքներով։



























